Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ճանաչում եմ Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության իրավունքը». Նյու Ջերսիի Էնգլվուդ Քլիֆս քաղաքի քաղաքապետի հռչակագիրը

Նոյեմբեր 09,2020 15:35

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆս քաղաքի քաղաքապետ Մարիո Կրանյակի հռչակագիրը

Լինելով ժողովրդավարության, օրենքի գերակայության և բոլոր մարդկանց ազատ ու խաղաղ ապրելու իրավունքի հաստատուն ջատագով,

Արցախի Հանրապետությունը՝ լինելով հպարտ ժողովրդավարություն և հազարամյակներով հայոց հայրենիքի բաղկացուցիչ մասը,

Նկատի ունենալով այն, որ Արցախի Հանրապետությունը, օրինականորեն հռչակելով իր անկախությունը և տարիներ շարունակ դիմագրավելով ագրեսիային, անընդհատ անց է կացնում միջազգային դիտորդների կողմից ազատ ու արդար որակվող խորհրդարանական և նախագահական ընտրություններ,

Հաշվի առնելով այն, որ, ցավոք, ներկայումս Արցախի Հանրապետության ողջ տարածքում քաղաքացիական անձինք Ադրբեջանի կողմից, արտաքին ապօրինի աջակցությամբ և միջամտությամբ, ենթարկվում են ծանր հրետանային, հրթիռային, օդային, անօդաչու և ցամաքային հարվածների

Քանի որ, Արցախի Հանրապետությունը, լինելով Արցախի և Ադրբեջանի միջև խոշոր ռազմական գործողությունները դադարեցրած 1994 թ.-ի հրադադարի երեք կողմերից մեկը, շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի միջոցով բանակցային, ոչ բռնի կարգավորմանը

Հետևաբար, ես՝ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակս, սույնով հայտարարում եմ, որ

1.Աջակցում եմ վերոնշյալ հակամարտության խաղաղ և արդարացի լուծմանը

2.Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքում խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հարձակումները

3.Դատապարտում եմ օտարերկրացիների ներգրավվածությունը զինյալներ հավաքագրելու և Արցախի Հանրապետություն տեղափոխելու գործում

4.Ճանաչում եմ Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության իրավունքը, և, ամենայն հարգանքով, հորդորում եմ ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին անել նույնը:

Քաղաքապետ Մարիո Կրանյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30