Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ արդյունք են ունեցել ԲՀԿ-ականները Մոսկվայում, ի՞նչ է խոսել Ծառուկյանն իր ընկեր Լուկաշենկոյի հետ եւ ինչո՞ւ ԲՀԿ կանայք չեն գնում առաջնագիծ. Իվետա Տոնոյանի անդրադարձը

Նոյեմբեր 09,2020 15:11

ԲՀԿ պատգամավորները գնացել էին Ռուսաստան՝ Ղարաբաղի հարցով հանդիպումների: Այսօր ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արդյունքներ եղան այդ հանդիպումներից: Նա պատասխանեց. «Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը եղել են Մոսկվայում, ինչպես գիտեք, ավելի վաղ տեղի էր ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որտեղ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով հրատապ այդ կազմակերպելու հանձնառություն էր իջեցվել: Այցի շրջանակների քննարկումների հետ կապված շատ չակերտներ այս պահին չեմ բացելու, սակայն այն, ինչ իրավասու եմ ձեզ փոխանցելու, կասեմ՝ այցի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի ինչպես նաեւ պետդումայում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Բնականաբար, քննարկումների առանցքում եղել են Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները»:

Տոնոյանն ասաց, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է օր առաջ վերականգնել մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունները:

Մեր հարցին՝ հայտնի է, որ ՀԱՊԿ-ին դիմելու հետ կապված հայկական կողմը որոշակի կաշկանդվածություն ուներ, քանի որ վստահ չենք, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կողմ կլինեն քայլեր ձեռնարկել՝ ՀՀ անվտանգությունը պահելու համար, ինչ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխվել է, նա կապ հաստատե՞լ է իր ընկեր Լուկաշենկոյի հետ ու քննարկե՞լ է Արցախի հարցը՝ Տոնոյանը պատասխանեց. «Ես պարոն Ծառուկյանի առանձին նախաձեռնություններին չեմ անդրադառնալու այս պահին: Կարող եմ ասել, որ պարոն Ծառուկյանը ամենօրյա ռեժիմով կապի մեջ է թե՛ Ռուսաստանի գործընկերների, թե՛ Եվրոպայի գործընկերների հետ, ինչպես նաեւ այլ գործընկերների հետ եւ բոլոր հեռախոսազրույցների հիմքում բնականաբար ընկած է անհանգստությունը եւ մտահոգությունը Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այս օրերին կանանց ջոկատների կազմավորմանը եւ ԲՀԿ-ի կանայք արդյոք առաջնագիծ գնո՞ւմ են, ներգրավվածություն ունե՞ն՝ Տոնոյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի կանայք ահռելի ծավալով աշխատանքներ են իրականացնում թիկունքում. «Յուրաքանչյուր ոք ինքն է նպատակահարմար գտնում, թե ինչպես պետք է հայրենիքին օգտակար լինել: Եթե ոմանք կարծում են, որ դա սահմանին կռիվ տալով է՝ դա իրենց իրավունքն է, բայց ես կարծում եմ, որ ենք այստեղ՝ թիկունքում շատ մեծ անելիք ունենք, որն անում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30