Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Սիմոնյան. «Ինչո՞ւ էր պետք դեռ տարիներ առաջ ռասայական խտրականության բոլոր ձևերի արգելքի վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա Ադրբեջանին դատի տալ»

Նոյեմբեր 09,2020 14:55

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ էր պետք դեռ տարիներ առաջ ռասայական խտրականության բոլոր ձևերի արգելքի վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա Ադրբեջանին դատի տալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։

Եվ ինչո՞ւ եմ ամբողջ օրը խոսում, դիմում, պահանջում, որ դա անենք գոնե հիմա՝ անհապաղ։

Եթե մենք արդեն դատի տված լինեինք և ունենային դատարանի որոշումն՝ առ այն, որ ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի վարած հայատյացության քաղաքականությունն ուղղակիորեն խախտում է վերոնշյալ կոնվենցիայով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններ, ապա այսօր նույն միջազգային հանրությանը հեշտ կլիներ համոզել, որ՝

1.Արցախի խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը, քաղաքացիական բնակչության թիրախավորելը, ոչ ընտրողական զենքերի կիրառումն ԱՐԴՅՈՒՆՔ են ՄԱԿ-ի Դատարանով ԱՊԱՑՈՒՑՎԱԾ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության.

2.Արցախի խաղաղ բնակիչների, ռազմագերիների խոշտանգումները, դիակապտությունը, գլխատումները և այլ անմարդկային վերաբերմունքի դրսևորումները ԱՐԴՅՈՒՆՔ են ՄԱԿ֊ի Դատարանով ԱՊԱՑՈՒՑՎԱԾ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության.

3.Արցախի պատմամշակութային օբյեկտները թիրախավորելը, ոչնչացնելը, պղծելը ԱՐԴՅՈՒՆՔ են ՄԱԿ-ի Դատարանով ԱՊԱՑՈՒՑՎԱԾ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության

և այլն …

Ամեն խնդիր ունի լուծման իր գործիքներն ու մեխանիզմները։
Անարդյունք են անհամապատասխան գործիքներով խնդիրները լուծելու փորձերը։ Անիմաստ է, արդյունք չի տալիս։

Ամեն ոլորտ իր խնդիրն ունի և այդ խնդիրն այդ ոլորտում պետք է լուծել, որ մյուս ոլորտի վրա ծանրաբեռնվածությունը չավելանա։

Իրավունք չունենք հիմա ժամանակ կորցնել…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30