Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հենց այդտեղ ես սկսում իրապես գնահատել ապրածդ յուրաքանչյուր պահը. պատերազմը՝ կամավոր ուսանողի աչքերով

Նոյեմբեր 09,2020 14:35

Ասում են՝ պատերազմը զգացմունքների հետ առնչություն չունեցող երևույթ է, պիտի սառնասրտորեն գործես, մտածես, առաջին հերթին, ողջ մնալու մասին:

Սեպտեմբերի 27-ին բռնկված հուժկու պատերազմը ոտքի հանեց բոլորին. դեպի ռազմաճակատ մեկնեցին և թեկուզ սեփական կյանքի գնով Հայրենիքի կյանքի փրկության համար երդվեցին հազարավոր հայորդիներ, որոնց թվում՝ նաև մեր համալսարանի շատ ուսանողներ:

Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սամվել Խլղաթյանն այն կամավորներից է, ով առաջնագծում է պատերազմի առաջին իսկ օրերից: Զրույցի ընթացքում լարված է՝ տպավորություն է, թե մտածում է, որը պատմի, որը թողնի:

«Պատերազմն իսկական քաոս է, որտեղ պիտի կարողանաս ողջ մնալ». ասում է՝ պատերազմին հստակ ու կարճ բնութագիր տալն անհնար է, պետք է զգաս սեփական մաշկով, տեսնես սեփական աչքերով և լսես պայթյունների ձայնը սեփական լսողությամբ:

Սակայն, որքան էլ այդ պայթյունները խլացնում են ամեն տեսակի զգացմունքների ձայնը, 24-ամյա Սամվելը խոստովանում է, որ հենց այդտեղ ես սկսում իրապես գնահատել ապրածդ յուրաքանչյուր պահը, արժևորել քեզ շրջապատող մարդկանց, գոնե մտովի, բայց շոշափելի դարձնել այն բոլոր երազանքներդ ու ապագայիդ գործողությունները, որոնց իրականացումն անընդհատ հետաձգում էիր. «Առօրեականը դառնում է անսովոր ու յուրահատուկ»,- անկեղծանում է Սամվելը:

Այն, որ հաղթելու ենք, այլընտրանք չունի, սակայն Սամվելը վստահ է, որ պատերազմում ամենամեծ հաղթանակը տանում ես հենց քո անձի նկատմամբ, քո ներքին վախերի ու տագնապների նկատմամբ: Իսկ արդեն ռազմի դաշտում թշնամին տեսանելի է, հայրենասիրությունը՝ երակներում, ամուր ընկերներդ էլ՝ կողքիդ:

Իսկ մարտական թատերաբեմում ծավալված հետաքրքիր կամ հերոսական դրվագնե՞ր… Հայացքը չի ստում, կան իհարկե, որոնց մասին Սամվելը հիմա խոսել չի ցանկանում: Բայց այն, որ առողջական վիճակի բարելավումից հետո կրկին առաջնագծում է լինելու, վստահ է:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30