Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլից հրաժարվել են մեկնաբանել Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու թուրքական առաջարկի մասին լուրերը

Նոյեմբեր 09,2020 14:20

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանն իսկապես քննարկել են Լեռնային Ղարաբաղի թեման, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկի մասին լուրերին։

«Շաբաթ օրը մենք հայտնել ենք հեռախոսազրույցի ընթացքում արծարծված թեմաների մասին։ Դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Ղարաբաղի թեման իսկապես բարձրացվել է»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերում ղարաբաղյան խնդրի լուծման հարցով աշխատանքային խումբ ստեղծելու թուրքական առաջարկին։

Ավելի վաղ CNN Turk-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, գրել էր, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է ղարաբաղյան խնդրի լուծման հարցով աշխատանքային խումբ ստեղծել։

Թուրքական հեռուստաալիքը հաղորդում է, որ Պուտինը ողջունել է Էրդողանի առաջարկը և արդեն առաջիկա օրերին Ղարաբաղի հարցով բանակցությունները կարող են անցնել երկկողմ ձևաչափի, որը գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբից անջատ։ Նշվում է, որ խումբն աշխատելու է հրադադարից հետո և նպատակ է ունենալու հասնել գործընթացի քաղաքական կարգավորմանը։

Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30