Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին դեպքը չէ, երբ ռուս ռազմական լրագրողները հերքում են Ալիևի հայտարարությունները». Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը արտասահմանյան ԶԼՄ-ներում

Նոյեմբեր 09,2020 12:55

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 6-ից 8-ը հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։

Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 24 հոդված, որից 7-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 10-ը՝ հայկական կողմինը, 7-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 7 նյութից 3-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 33 հոդված, որից 9-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13-ը՝ հայկական կողմինը, 11-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 11 նյութից 8-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 78 հոդված, որից 26-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 44-ը՝ հայկական կողմինը, 8-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 8 նյութից 4-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 3-ը՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 43 հոդված, որից 15-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 21-ը՝ հայկական կողմինը, 7-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 7-ն էլ՝ չեզոք բնույթի:

«Ռեգնում»-ը հրապարակել է 45 հոդված, որից 16-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13-ը՝ հայկական կողմինը, 16-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 16 նյութից 9-ը՝ չեզոք, 5-ը՝ հայամետ, 2-ը՝ ադրբեջանամետ։

Աբխազիայի նախագահի միջազգային կապերի գծով օգնական Ախրա Ավիձբան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ աբխազական կամավորների առաջին խումբը մեկնել է ԼՂՀ: «Յուրաքանչյուր էթնիկ հայ իրավունք ունի պաշտպանելու իր հայրենիքը»,- գրել է Աբխազիայի նախագահի օգնականը։

System of a Down-ի երաժիշտները վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգեր են թողարկել, որոնք յուրահատուկ անդրադարձ են Արցախյան հակամարտությանը: Սերժ Թանկյանի խոսքով՝ իրենք ցանկացել են արտահայտվել այն մասին, որ «Ադրբեջանում Ալիևի և Թուրքիայում Էրդողանի ներկայիս կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանն իրենցը հայտարարել, այլև անպատիժ կատարում են ցեղասպանության գործողություններ։ Մենք այստեղ ենք պաշտպանելու մեր հողը, պաշտպանելու մեր մշակույթը, և պաշտպանելու մեր ազգը: Հիմա աչքերը փակելու ժամանակը չէ»։ Թանկյանը նշել է, որ նոր երգերի շնորհիվ ստացված միջոցները կուղղվեն Արցախում հակամարտության հետևանքով տուժածներին:

Ռուս ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հերքել է Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի առանցքային քաղաքը՝ Շուշին գրավելու մասին: Ինչպես նշում են ռուսական ԶԼՄ-ները, սա առաջին դեպքը չէ, երբ ռուս ռազմական լրագրողները հերքում են Ալիևի հայտարարությունները Ղարաբաղի ռազմավարական կարևոր բնակավայրերը գրավելու մասին:

Վերլուծականներից մեկում նշված է, որ Ֆրանսիական L’Opinion պարբերականի կանխատեսումը, որը դեռ մեկ տարի առաջ պնդում էր, թե «Եվրոպայում ստեղծված թուրքական բացասական քաղաքական իմիջը Ադրբեջան կտեղափոխվի», իսկ Բաքուն «կընկալվի ընդամենը որպես մահմեդական թյուրքական պետություններից մեկի մայրաքաղաք, որը ոչ մի առնչություն չունի եվրոպական ինքնության հետ», իրականանում է: Հոդվածի հեղինակը սա համարում է ադրբեջանական դիվանագիտության ևս մեկ լուրջ սխալի հետևանք։

«Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա, հաշվի առնելով նրա բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ Արևելյան Միջերկրածովյան խնդիրների պատճառով, նա կարող է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը, ճիշտ այնպես, ինչպես Սիրիայում հանդես է գալիս քրդերին պետականություն շնորհելու օգտին», – գրված է վերլուծականում:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 6-ից 8-ը հետևել է նաև արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW անգլալեզու տարբերակ) լրատվական գործակալությունների կայքերը։

BBC րատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում չի անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության թեմային:
CNN-ը նշված ժամանակահատվածում 1 հոդված է հրապարակել: Լրատվամիջոցը նշել է, որ System of a Down ռոք խումբը վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգեր է թողարկել։ «Այս երկու երգերը ՝«Protect The Land» և «Genocidal Humanoidz», պատմում են սարսափելի և լրջագույն պատերազմի մասին, որը իրականացվում է մեր մշակութային հայրենիքների՝ Արցախի և Հայաստանի դեմ»,- խմբի խոսքերն է մեջբերել լրատվականը։

Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 4 հոդված։ Լրատվամիջոցն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած քննարկմանը։
Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 2 հոդված։ Լրատվամիջոցը նշել է, առնվազն երեք խաղաղ բնակիչ է զոհվել ուրբաթ օրը Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքները գնդակոծելու հետևանքով։

Deutsche Welle լրատվական գործակալությունը հրապարակել է 2 հոդված։ Գերմանական լրատվամիջոցը անդրադարձել է ադրբեջանանական կողմի գործողությունների արդյունքում խաղաղ բնակիչների շրջանում արձանագրված զոհերի, ինչպես նաև՝ Ադրբեջանի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի ամենամեծ քաղաքներից մեկը գրավելու հայտարարությանը։

Մեդիա Պաշտպան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30