Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի հատկացումներն ավելացել են 2.5 մլրդ դրամով

Նոյեմբեր 09,2020 12:14

Ազգային ժողովում քննարկվել և հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2021 թվականի բյուջեն՝ 503.6 մլրդ դրամ: Սա շուրջ 10.7 մլրդ դրամով կամ 2.2 %-ով գերազանցում է նախարարության 2020 թվականի բյուջեն: Հաստատված բյուջեի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնելու է 16 ծրագիր՝ 99 միջոցառումներով:

Բյուջեի նախագծով նախատեսվում է 7.2 մլրդ դրամով ավելացնել «Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի գծով հատկացումները:

«Սոցիալական աջակցություն՝ անաշխատունակության դեպքում» ծրագրի գծով հատկացումներն ավելացել են 4.4 մլրդ դրամով:
«Բնակարանային ապահովում» ծրագրի հատկացումներն ավելացել են 0.8 մլրդ դրամով: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է բազմաբնակարան շենքերի կառուցում ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում:

«Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի հատկացումներն ավելացել են 2.5 մլրդ դրամով: Դրանք, հիմնականում, ուղղվելու են սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների տրամադրմանը:

Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող նպաստների համար հատկացումները գերազանցում են 2020 թվականի բյուջեն շուրջ 4.8 մլրդ դրամով:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայությունների գծով 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված է ավելացում՝ 0.4 մլրդ դրամով:

Հաստատված բյուջեի մասով տրանսֆերտները կազմում են 474,487.7 մլն. դրամ կամ ամբողջ բյուջեի 94.2 %-ը:

Չնայած տնտեսական դժվարություններին, 2021 թվականի բյուջեի նախագծով սոցիալական աջակցության ոլորտի ընթացիկ ծրագրերը, հիմնականում, պահպանել են նախորդ տարվա ծավալները:

 ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30