Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է ղարաբաղյան խնդրի լուծման հարցով աշխատանքային խումբ ստեղծել, հայտնում է CNN Turk-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։
Կրեմլի մամուլի ծառայությունը շաբաթ օրը հայտնել էր, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը, պատրաստակամություն հայտնել համագործակցել տարածաշրջանում հակամարտության խաղաղ լուծման համար։
Թուրքական հեռուստաալիքը հաղորդում է, որ Պուտինը ողջունել է Էրդողանի առաջարկը և արդեն առաջիկա օրերին Ղարաբաղի հարցով բանակցությունները կարող են անցնել երկկողմ ձևաչափի, որը գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբից անջատ։ Նշվում է, որ խումբն աշխատելու է հրադադարից հետո և նպատակ է ունենալու հասնել գործընթացի քաղաքական կարգավորմանը։
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ