Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Օհանջանյան. Հզոր ռազմական ինդուստրիայի ստեղծման նպատակով՝ երկրի գիտական ներուժը պետք է ուժեղացվի

Նոյեմբեր 09,2020 11:13

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի իշխանությունները պետք է  անհապաղ համախմբեն աշխարհի բոլոր հայերին: Եվ դա, առաջին հերթին, պետք է վերաբերվի երկրի տնտեսության արդիականացման քաղաքականությանը և հզոր ռազմական ինդուստրիայի ստեղծման նպատակով երկրի գիտական ներուժի ուժեղացմանը՝  ուղղված հայկական շահերի պաշտպանությանը ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլ ամբողջ աշխարհում:

Հայկական խելքը,  առաջին հերթին, պետք է օգտագործվի սեղմ ժամկետներում միջուկային զենքի ստեղծման համար՝ հաշվի չառնելով միջազգային հանրության (դա մեր իրավունքն է ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը) և այդ զենքը  աշխարհի ցանկացած անկյուն հասցնողների բողոքները: Աշխարհի բոլոր հայ գիտնականները պետք է գան Հայաստան և ստեղծեն զենք, որը կպարտադրի մեր թշնամիներին հրաժարվել հայ ժողովրդին ոչնչացնելու  իրենց անմարդկային ծրագրերից և պատմական տեսանկյունից լուծել հայկական հարցը՝  մեր սպառնալի զենքի և խելքի միջոցով վերադարձնելով այն ամենը, ինչ պատկանում է հայերին:  Հայաստանը արդեն դառնում է համար մեկ տարածաշրջանային տիրությունը՝ ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ Վրաստանը և ոչ էլ Ադրբեջանը: Առաջ, Հայաստան: Առաջ՝ ստեղծելու միջուկային զենք և ժամանակակից միջին և բարձր հեռավորության հրթիռներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30