Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Աբովյան. Հիմա տարածաշրջանի ապագան որոշում է հայ զինվորը

Նոյեմբեր 09,2020 10:43

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի թոհուբոհի մեջ չմոռանանք` Թուրքիայի հիմնական նպատակների մասին, որոնք նա հետապնդում է` փաստացի հրահրելով և ղեկավարելով ադրբեջանցիների բոլոր ռազմական գործողություններն Արցախում։

Հիշեցնեմ, որ Թուրքիայի համար տակտիկական առումով չափազանց կարևոր է ռազմական հիմքով ամրապնդվել մեր սահմանների մոտ, ավելի ճիշտ` թուրքերի համար շատ կարևոր է լեգիտիմացնել իրենց փաստացի ներգրավվածությունը ռազմա-դիվանագիտական առումով, քանզի միայն դա թույլ կտա հետագայում շարունակել պանօսմանական ծրագրի իրականացումը` բուն Հայաստանի Հանրապետության ուղղությամբ:

Ավելին` ապակայունացման գոտին ընդլայնելով դեպի Վրաստան, Իրան և Ռուսաստան (Հյուսիսային Կովկաս)։

Կլինի դա թուրք «խաղաղապահների տեսքով» մեր սահմանների մոտ, թե՛ առանձին ռազմաբազա տեղակայելով Ադրբեջանի տարածքում, թուրքերի համար էական կապ չունի։ Հիշեցնեմ պարզապես, որ իրենց գերխնդիրներից է ցամաքով վերամիավորվելը Ադրբեջանի հետ։ Իսկ հիմա պարզապես բացենք քարտեզը և նայենք, թե ում տարածքների հաշվին են սրանք ուզում վերամիավորվել։

Իհարկե, թուրքերի մոտ գոյություն ունեն նաև գլոբալ խնդիրներ, որոնցից բխում է իրենց քայլերի տրամաբանությունը և իհարկե, ո՛չ մեր եղբայրական Ռուսաստանը, ո՛չ բարեկամ Իրանը ձեռքերը ծալած չեն նստի` նայելով, թե ինչպես Թուրքիան փորձում է դառնալ հիմնական ռազմաքաղաքական մոդերատորը Հարավային Կովկասում, բայց դե մենք էլ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, պետք է ճիշտ և իրավիճակին համահունչ հաշվարկներ անենք։

Իսկ մեր հաշվարկները կապված են հիմա բացառապես պատերազմի ընթացքից… այնպես որ, հիմա տարածաշրջանի ապագան որոշում է Հայ Զինվորը։

Եվ սա պաթոս չէ, սա, առանց ավելորդ հուզականության, «չոր» իրականություն է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30