Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սաղաթելյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել կեղծ նամակագրություն վերագրած անձի դեմ

Նոյեմբեր 09,2020 10:32

Արա Սաղաթելյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Հակոբ Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սույն թվականի նոյեմբերի 7-ին ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանի կողմից իմ վստահորդ Արա Սաղաթելյանի վերաբերյալ կատարված ֆեյսբուքյան գրառումն առերևույթ պարունակում է սուտ մատնության հատկանիշներ:

Նշված փաստի առթիվ քրեական գործ հարուցելու և մեղավորներին քրեական պատասխանատության ենթարկելու պահանջով այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

Առաջիկա օրերին նույն անձի նկատմամբ ներկայացվելու է նաև զրպատության վերաբերյալ հայցադիմում:

Անզեն աչքով տեսանելի է, որ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից հրապարակված նամակագրության տեսանաձայնագրությունում պարունակվող տեղեկատվությունն առերևույթ կեղծ է: Այդ հանգամանքը հեշտությամբ կբացահայտվի համապատասխան փորձաքննության արդյունքում, ինչպես նաև կպարզվի այն պատրաստողների և տարածողների շրջանակը:

Նշված հակաիրավական գործողությունները կրկնակի դատապարտելի են, քանի որ կատարվել են այս վճռորոշ օրերին առաջնագծում կանգնած անձի նկատմամբ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30