Թուրքիայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը պաշտոնական ինսթագրամյան հաշվից հայտարարություն է տարածել իր հրաժարականի մասին: Հայտարարության մեջ որպես հրաժարականի պատճառ են նշված առողջական խնդիրները:
Ալբայրաքի հրաժարականի լուրի վերաբերյալ նախարարությունից դեռևս որևէ արձագանք ստացվել:
Միևնույն ժամանակ դադարել է հասանելի լինել Ալբայրաքի Twiter-ի հաշիվը:
Նշենք, որ Ալբայրաքի գլխավորած ոլորտը վերջին շրջանում բավականին ծանր վիճակում է հայտնվել, որի ցուցիչներից մեկն էլ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի ռեկորդային շարունակական արժեզրկումներն են դոլարի ու եվրոյի նկատմամբ: Ստեղծված վիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը:
Կարդացեք նաև
Աղբյուր` Haberler/Ermenihaber.am