Այսօր Վաշինգտոնում ամերիկահայերը լուռ բողոքի ցույց են իրականացրել՝ ընդդեմ հայկական պետությունների՝ Թուրքիայի, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի:
Այդ մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայկական համագումարի ֆեյսբուքյան էջից:
ՀՅԴ Հայ Երիտասարդաց միության «Անի» մասնաճյուղի բողոքի ցույցը կայացել է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի հուշահամալիրի մոտ: Ցույցի մասնակիցները Հայաստանի, Արցախի եւ ԱՄՆ դրոշներով էին եւ «Ճանաչեք Արցախը», «Ո՛չ ահաբեկչությանը», «Կանգնեցրեք ռմբակոծությունները» եւ համանման այլ պաստառներով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ