Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջան» բառն ընդամենը Թուրքիայի կեղծանունն է

Նոյեմբեր 09,2020 15:30

Նորություն չէ, որ մինչեւ 20-րդ դարը աշխարհի քարտեզի վրա երբեւէ Ադրբեջան պետություն չի եղել: Եղել է միայն Ատրպատական (Ատրոպատեն) երկրամաս, որը տարբեր դարերում գտնվել է տարբեր պետությունների տարածքում (մասնավորապես Պարսկական, Հայկական թագավորությունների կազմում): Չնայած այդ հանգամանքին, հանկարծ, Առաջին աշխարհամարտից հետո քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան պետությունը: Ինչպե՞ս:

Դա նույնպես հայտնի է, թե ինչպես. 2 նորահայտ изгой, չճանաչված պետություն՝ բոլշեւիկյան Ռուսաստանը եւ Քեմալական Թուրքիան՝ հանձին Լենինի եւ Քեմալ Աթաթուրքի եւ Արեւմուտքի թողտվությամբ (հատկապես Բրիտանական Միացյալ Թագավորության)՝ ելնելով իրենց քաղաքական շահերից, որոշեցին կովկասյան թաթարներով բնակեցված տարածքներում ստեղծել Ադրբեջան անունով նոր պետություն:

Լենինը հավատում էր, որ Թուրքիան կդառնա հեղափոխական եւ նրա միջոցով այդ հեղափոխականությունը կտարածվի մուսուլմանական աշխարհում, իսկ Բաքուն արդեն հեղափոխական էր, եւ Արեւմուտքը պարտված Թուրքիային չխանգարեց վերականգնվել, համոզված, որ Թուրքիան կդառնա հակակշիռ բոլշեւիկյան Ռուսաստանին եւ կօգնի հասնել իր նպատակին: Եվ քանի որ Հայաստանն ըստ բոլշեւիկյան պատկերացումների իմպերիալիստական պետություն էր, հետեւաբար հայկական տարածքները (Կարս եւ այլն) պետք էր զիջել Թուրքիային: Անդրկովկասի բոլշեւիկյան օկուպացիայից հետո Ստալինի ձեռամբ հայկական Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը նույնպես նվիրաբերվեց Թուրքիային, հանձին՝ Ադրբեջանի: Ընդ որում՝ Դաշտային Ղարաբաղը պարզապես դարձավ ադրբեջանական տարածք։ Թուրքիան եւ Ադրբեջանը չկարողացան զավթել միայն Զանգեզուրը, ինչը մինչեւ օրս եղել եւ մնում է դրանց երազանքը, առանց որի Թուրքիային չի հաջողվում իր ամբողջական տիրապետությունը հաստատել Հարավային Կովկասում:

Սովետական իշխանության հաստատումից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի միասնությունը մասամբ խաթարվեց, երբ պարզվեց, որ Թուրքիան չդարձավ բոլշեւիկյան գաղափարախոսության կրողը, այլ դարձավ իմպերիալիզմի դրածոն: Թուրքիան ընտրեց զարգացման արեւմտյան մոդելը, իսկ Ադրբեջանը լինելով սովետական, ստիպված էր զբաղվել ազգաշինությամբ, ստեղծելով սեփական պատմությունը՝ ամեն ինչ ծառայեցնելով այդ խնդրի լուծմանը։ Գործնականում Սովետական Ադրբեջանը իրականացնում էր թուրքական քաղաքականությունը՝ հայաթափում էր հայկական տարածքները: Միաժամանակ ազատվում էին հայ մտավորականներից, կուսակցական եւ պետական բարձրագույն մարմիններում հայերի ներկայությունից:

Սովետական պետության փլուզումից հետո Թուրքիայի համար բացվեցին նոր հորիզոններ: Նա ավելի մեծ թափով շարունակեց Ադրբեջանի վերջնական թուրքացման քաղաքականությունը, միաժամանակ աշխատելով չեզոքացնել հայկական պետության առաջընթացը ոչ միայն ամեն ինչով պաշտպանելով Ադրբեջանին, այլեւ՝ անմիջականորեն սպառնալով Հայաստանին, նրան պահելով շրջափակման ճիրաններում: Ադրբեջանն իր հերթին շարունակում էր ավելի բացահայտորեն վարել հայատյաց քաղաքականությունը, այդ ընթացքում դիմելով ոչ միայն սպառնալիքների, այլեւ՝ ռազմական գործողությունների, փորձելով Ղարաբաղյան կոնֆլիկտը լուծել ուժի դիրքերից: Միաժամանակ, այն գլխից լինելով թուրքական, սկսեց ամբողջովին տրվել Թուրքիային, աստիճանաբար փորձելով դուրս գալ ռուսական ազդեցությունից: Դեռեւս Ելցինի իշխանության օրոք, Ադրբեջանը ԱՊՀ ընդգրկելու համար Ռուսաստանը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկա էր տրամադրում, Նախիջեւանից հանեց իր դիվիզիան եւ այլն: Ավելի ուշ Ռուսաստանը շարունակում էր այդ քաղաքականությունը եւ՛ ռազմական հարցերում, եւ՛ տնտեսական, թեեւ Ադրբեջանը միեւնույն է՝ աստիճանաբար դուրս էր մղում Ռուսաստանին (հիշենք թեկուզ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, Ռուսաստանը շրջանցող նավթամուղերի եւ գազամուղերի կառուցումը եւ այլն):

Իսկ Ռուսաստանը դեռեւս Ղարաբաղյան կոնֆլիկտը շարունակում էր պահել որպես միջոց Ադրբեջանը չկորցնելու համար:
Նույն կերպ եւ Արեւմուտքը, որը ելնելով իր նպատակներից, Ղարաբաղն օգտագործում է որպես միջոց, անտեսելով վերջին տարիների թուրքական անօրինակությունները, հույս ունի Թուրքիայի միջոցով լուծել իր խնդիրները: Այս ամենի արդյունքում Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղյան հարցում, չնայած իրենց ունեցած բազմազան տարաձայնություններին ու հակասություններին, հանդես են գալիս զարմանալի միասնական մոտեցումներով, շուրջ երեսուն տարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դնելով հավասարության նշան, բավարարվելով ոչինչ չասող խաղաղության կոչերով: Իսկ Ադրբեջանն այդ ընթացքում օգտվելով այդպիսի մոտեցումից, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, անընդհատ փորձել է կոնֆլիկտը լուծել ռազմական ճանապարհով:

Սակայն այդ կերպ չկարողանալով հասնել իր նպատակին եւ հասկանալով, որ անգամ միլիարդավոր նավթադոլարները չեն օգնում, վերջնականապես տրվեց Թուրքիային:

Թուրքիան, իր հերթին փայլուն հասկանալով Արեւմուտքի երկրների ներքին հակասությունները, Արեւմուտքի եւ Ռուսաստանի հակասությունները, արդեն անթաքույց ստանձնեց իր վաղեմի երազանքի իրականացումը՝ հաստատել իր ներկայությունը Հարավային Կովկասում եւ ձեռնամուխ եղավ տարածքների հայաթափության քաղաքականության իրականացմանը, իհարկե՝ Ադրբեջանը դարձնելով գործիք:

Եվ ահա ներկայումս ընթացող պատերազմի թեժ մարտերի օրերին Ռուսաստանի Նախագահ Վ. Պուտինը հանկարծ հիշում է, որ «Конфликт начался не просто как межгосударственный конфликт и борьба за территории, он начался с этнического противоборства. Это тоже, к сожалению, факт, когда в Сумгаите, а потом и в Нагорном Карабахе были осуществлены жестокие преступления против армянского народа»:

Ինչո՞ւ եմ շեշտում հանկարծ բառը: Ի՞նչ է, այդ փաստը հայտնի չէր մեկ տարի առաջ, հինգ տարի առաջ, քսան տարի առաջ: Չէ՞ որ այդ փաստն ունի երեսուն տարուց ավելի պատմություն: Ի՞նչ է, այդ փաստից անտեղյակ են Մինսկի խմբի մյուս համանախագահները: Վ. Պուտինը որպես Ղրիմի հարցի արդար լուծման բանալի է համարում հանրաքվեն, բայց, չգիտես ինչու, «մոռացել է» Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեն: Ի՞նչ է Ադրբեջանն իրավունք ունի ինքնորոշվելու, Կոսովոն ու Ղրիմը նույնպես, իսկ Ղարաբաղի ժողովուրդը՝ ո՞չ: Չէ՞ որ ղարաբաղյան հանրաքվեն իրականացվել է ՍՍՀՄ Սահմանադրության սկզբունքներին համապատասխան: Նորից նույն համահավասարեցման քաղաքականությունը:

Այդ համահավասարեցման հիմքում ընկած է այն պարզ ճշմարտությունը, որ «В России проживает более двух миллионов армян и около двух миллионов азербайджанцев», բայց կարծում եմ չի խանգարի, որ ռուսները հիշեն, թե ինչ են տվել այդ միլիոնների նախնիները դարերի ընթացքում ռուսական մեծ մշակույթին, գիտությանը, ռազմական հզորությանը: Չի խանգարի հիշել նաեւ, թե ինչ են տալիս այսօր նրանք: Չի խանգարի նաեւ հասկանալ, թե ինչու ռուս գրականության հանճար Ա. Պուշկինը «Տազիթ» պոեմում որպես մարդկային վեհանձնության մարմնավորում համարում է հային, այլ ոչ թե որեւէ այլ մեկի, օրինակ՝ ադրբեջանցուն կամ թուրքին։ Հանճարները թափանցում են դարերի եւ ապագայի խորքը ի տարբերություն սովորական մահկանացուների: Այսօր երբ Պուտինը սիրով նշում է ՀՄՊ-ում տարած հաղթանակի 75-ամյակը, գուցե հիշի, թե ինչ ավանդ է ունեցել այդ հաղթանակում 2 միլիոնանոց հայ ժողովուրդը եւ 5 միլիոնանոց Ադրբեջանը։ Հայրենական պատերազմին մի քանի մարշալ եւ բազում գեներալներ նվիրաբերած 5000-ից ավելի հայ բնակիչ ունեցող գյուղն ինչո՞ւ պետք է լինի ադրբեջանական։

Այսօր, երբ Թուրքիայի հովանավորությամբ եւ անմիջական դրդումով Ադրբեջանը դարձել է բացահայտ ագրեսոր պետություն, պարոն Ալիեւը ընկել է իր իսկ լարած թակարդը: Իր հոր եւ իր տիրապետության շրջանում իրենց ազգին լարել են հայերի դեմ, դաստիարակել մի ողջ սերունդ հայատյացության ոգով։ Ի՞նչ սպասել այն պետության ղեկավարից, որը քնած մարդուն կացնով սպանելու համար հռչակում է Ադրբեջանի հերոս։ Հայատյացության ոգով դաստիարակված ներկա սերունդը կարո՞ղ է խաղաղ ապրել հայի հետ, թե՞ կփորձի այդ նույն ճանապարհով նույնպես դառնալ ազգի հերոս։ Միլիարդներ ծախսելով ստեղծել են մի «անպարտելի» բանակ, որը մինչեւ օրս միայն պարտվել է, ստիպված գոնե այս անգամ հաղթելու մարմաջով տարված ամբողջությամբ տրվել է իր ավագ եղբորը, չհասկանալով, որ արդեն հնարավոր բոլոր տարբերակների պարագայում ինքը, միեւնույն է, վերածվում է խամաճիկի: Իսկ Պուտինը, երբ վերջնականապես հասկացավ, որ գործ ունի ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ, որ այս ճանապարհով Թուրքիան դառնում է վճռական գործոն Հարավային Կովկասում, ինչն արդեն հարված է ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին, նոր ուշքի եկավ եւ հիշողությունը հանկարծ վերականգնվեց: Հանկարծ պարզվեց, որ «Турция не признает Карабах», այսինքն՝ ինքն արդեն ստիպված է ճանաչել: Այսօր արդեն օրինագիծ է պատրաստվում ցեղասպանությունը ժխտողներին դատապարտելու համար: Միով բանիվ, Ռուսաստանը կարծես թե դանդաղորեն սկսում է մտաբերել, որ Ադրբեջան ասված պետություն Հարավային Կովկասում գոյություն չունի: Այլ կա Թուրքիա, որն իր պետության այդ մասը ժամանակավորապես կոչել է Ադրբեջան: Բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք:

Այս մի քանի հարցադրումները, սակայն, բուն խնդրի միայն մակերեսային կողմն են։ Այսօր ընդամենը աշխարհը ծանոթանում է Լենինի-Ստալինի դրած դանդաղ գործողության ռումբերի միայն մի մասին։ Իսկ Թուրքիան՝ հանձին մեծ ամբիցիաներ ունեցող Էրդողանի, պատերազմ հրահրելով Ղարաբաղում, ռմբահարում է Շուշիի եկեղեցին։ Բայց չէ՞ որ ամիսներ առաջ Ստամբուլի հոյակապ ուղղափառ քրիստոնեական տաճարը դարձրեց մզկիթ, իսկ աշխարհը փաստորեն լռեց։ Բայց չէ՞ որ դա նույն ձեռագիրն է։ Տարիներ առաջ քնած մարդուն կացնահարողը հռչակվեց ազգային հերոս, իսկ աշխարհը լռեց։ Այսօր արդեն Ֆրանսիայում են գլուխ կտրում։ Տեռորիստի համար տարբերություն չկա՝ հայի գլուխ է, թե ֆրանսիացու, թե ռուսի։ Սրանք դեռ ծիլերն են։ Ռուսները մոռացել են ռուս-թուրքական բազում հաղթական պատերազմներում հայերի ունեցած ներդրումը եւ առհասարակ հայերի համակրանքը ռուսների նկատմամբ։ Ի դեպ, չմոռանանք, որ ցեղասպանության պատճառներից մեկը այդ համակրանքն էր։

Չի խանգարի հիշել նաեւ, որ Առաջին աշխարհամարտի սկզբում ռուսական բանակի 150 հազար հայ զինվոր կռվում էր ոչ թե կովկասյան, այլ արեւմտյան ռազմաճակատում։ Եվ առհասարակ ցեղասպանության ժամանակ աշխարհը լռեց եւ արդյունքում ունեցանք հոլոքոստ։ Ինչ վերաբերում է հրեաներին, սկսում եմ հասկանալ, թե ինչու եվրոպական շատ երկրներում միշտ հետապնդել են նրանց.՝ հավանաբար փողասիրության համար։ Այսօր էլ հանուն փողի Իսրայելը զենք է վաճառում Թուրքիային ու Ադրբեջանին։ Դե Երուսաղեմն էլ վաճառեք ու պրծեք։ Այսօր նույն կերպ են վարվում նաեւ վրացիները, որոնք հանուն փողի պահպանում են իբր չեզոքություն։ Հետաքրքիր է՝ ի՞նչ են հասկանում մեր հարեւանները «դարավոր բարեկամություն», «եղբայրական հարաբերություններ» ասելով։ Բայց ուզում եմ մեր վրացի դրացիներին հիշեցնել, որ վաղը Թուրքիան կբռնազավթի արդեն ծախված Բաթումը, այնպես, ինչպես ադրբեջանցիները արդեն զավթել են վրացական եկեղեցիները։ Այդքան էժան կարելի՞ է ծախվել։

Եվ վերջում։ Ղարաբաղյան պատերազմը վայրենի ցեղերի կռիվն է հանուն տարածքի, ընդդեմ քաղաքակրթության։ Վայրագները (հիվանդանոց ու ծննդատուն, եկեղեցի եւ խաղաղ բնակչություն ռմբակոծող, գլուխ կտրողներ) հանուն իրենց ամբիցիաների ընդունակ են ամենաճղճիմ գործերի։ Ուզում եմ դրանց բոլորին հիշեցնել, որ 1915թ. ցեղասպանությունից հետո, երբ ժողովուրդը սովահար էր, երկիրը գաղթականներով ու որբերով լցված, 1918թ. Սարդարապատում ջախջախեց թուրքերին։ 1988-ի Սպիտակի ահավոր երկրաշարժից հետո, ավերված Հայաստանում 0,5 միլիոն ադրբեջանական գաղթականներով խեղդված, փլուզված սովետական տնտեսությամբ հանդերձ, անզեն հայերը ջարդեցին Ադրբեջանին։ Հիշեք, որ վայրենիների դարը ավարտվել է, մոտ է հատուցման ժամը։ Այն ժողովուրդը, որը չի ուզում մեռնել, չի մեռնի, այն ժողովուրդը, որի մայրերը օրորոցային երգելիս ասում են «զարթնիր լաո», այդ ժողովուրդը անմահ է։ Իսկ այն ժողովուրդը, որը մնացել է միջնադարում եւ ոչինչ չի տվել համամարդկային քաղաքակրթությանը, դատապարտված է անհետացման։

Այս ամենն, ինչ ցաքուցրիվ, կցկտուր շարադրեցի, հայերի համար չէ։ Կուզեի լսել ռուսական ճշմարիտ մտավորականության տեսակետը, որը, չգիտես ինչու, լռում է: Ո՞ւր են ռուս հանրահայտ պատմաբանները, հատկապես արեւելագետները, որոնք տեղեկատվական դաշտը թողել են կիսատ-պռատ վերլուծաբաններին ու քաղաքագետներին:

Վ. Պ.
«Առավոտ» օրաթերթ
07.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30