Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պետք է ձևավորվի 10-րդ գումարման խորհրդարանը: 1 տոկոսանոց շեմը հաղթահարած 9 կուսակցություններից 8-ը հրաժարվել են իրենց մանդատներից ու չեն ճանաչում ընտրության արդյունքները: Նրանք ընտրությունների հաջորդ օրվանից սկսած մշտական բողոքի ցույցեր են անցկացնում:
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ընդդիմությունը մեծամասշտաբ բողոքի ակցիա անցկացրեց Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց:
Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում մեկնարկած ցույցի մասնակիցները տեղափոխվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ:
ԿԸՀ-ի գլխավոր գրասենյակի մոտ մոբիլիզացված են հատուկ ջոկատայիններ: Ոստիկանությունը ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ:
Կարդացեք նաև
Ընդդիմության պահանջներն են.
Նոր, արդար և ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացում,
ԿԸՀ-ի նախագահի հրաժարական և նոր ընտրական հանձնաժողովի ձևավորում,
Բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում