«Մարտունու ուղղությամբ հակառակորդին առավոտյան հաջողվել է որոշակի դիրքային բարելավում ունենալ, բայց հետ է շպրտվել:
Առանձին նշանակալի բարելավում տեղի չի ունեցել, բայց, ամենակարեւորը, հակառակորդի՝ մեծաթիվ զրահատեխնիկայով եւ մարտավարական խմբերով ներթափանցման 2 փորձերը կասեցվել են»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր, անդրադառնալով տեղեկություններին, որ Մարտունու ուղղությամբ հայկական կողմն այսօր զգալի առաջխաղացում է ունեցել՝ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեկը Ճարտարի ուղղությամբ, մյուսը՝ Մարտունի քաղաքի: Երկուսն էլ կասեցվել են, եւ թշնամուն հետ ենք շպրտել»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ