Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բավական երկար ժամանակ Արցախում էի ու հանրային դաշտում գրեթե ակտիվ չեմ եղել անձամբ։ Հիմա մի քանի օր այստեղ եմ՝ Երևանում ու որոշ բաներ փորձում եմ ընդհանուր պատկերի մեջ հասկանալ։ Մի բան կա, որը կարևոր է մեզ համար հասկանալ։ Մեր բոլոր ժամանակավոր անհաջողություններում առանցքային դերերից մեկը խուճապի արդյունք է։ Եվ ընդհակառակը, որտեղ հաջող ենք գործել ու գործում՝ եղել է սառը դատողություն, հաշվարկ, հետևաբար նաև թե՛ ճիշտ կառավարում, թե՛ ինքնակառավարում։
Երկու գործոնն էլ շատ կարևոր են։ Էմոցիոնալ լինելը չափից շատ, խուճապի մատնվելը չեն թողնում ճիշտ գործել, ու դա վերածվում է փաստացի թշնամուն ցուցաբերված օգնության։ Պատերազմի պայմաններում հոգեբանական գործոնը շատ կարևոր է։ Եթե դու մտածեցիր, որ պարտվել ես՝ ուրեմն պարտված ես։ Բայց ոչ թե թշնամիդ ա քեզ հաղթում, այլ դու ես առաջին հերթին քո ներսում պարտվում։
Լուծումը մեկն է. պետք է երբեք որևէ բան չընդունես որպես վերջնական ու անդառնալի։ Որևէ բան անհնարին չհամարես, այլ ընտրես ուղիներ դա անելու։ Այսինքն բոլորս պետք ա ամենաբարդ իրավիճակներում էլ շարունակենք հավատալ մեր ու մեր բանակի կարողություններին ու հնարավոր ամեն բան անենք դա ավելացնելու ուղղությամբ։ Այսինքն ոչ թե նստենք ու աղոթենք, կամ կուրերոն հավատանք, այլ ամեն մեկս մեր տեղում մտածենք ուղիներ, միջոցներ։ Կարևորը դատենք սառը։ Պայմանական «չէ ախպեր, կրված ենք վսյո», «ա դե չկարեցանք պահենք»-ները պետք ա բացառվեն։ Դիմացը ով ուզում է լինի, ու ինչքան շատ ուզում է լինի։
Կարդացեք նաև
Մյուս հարցը։ Պայմանական Երևանում նստած չպատկերացնենք, որ դե հողեր են և այլն։ Ոչ թե հողեր են, այլ արժանապատիվ ապրելու իրավունք, բոլորիս պատիվը ու ինքնասիրությունը։ Ու հա՝ եթե էդպես չմտածեք, ապա վաղը պայմանական հենց ձեր տան դռանն էլ կմոտենան։ Ուրեմն Արցախը մեր բոլորի տան դուռն ա փոխաբերական ու ուղիղ իմաստով։
Ինչ վերաբերում ա Շուշիին, ապա կասեմ նույնը։ Մարտերը դեռ ընթանում են ու ընթանալու են դեռ երկար։ Կարևորը գործելն ա, ոչ թե դուխաթափ լինելը։ Առավել ևս թշնամու նախագահի խոսքերից։ Մենք ունենք ու ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները իրենց շատ դաժան պարտության մատնելու համար։ Որովհետև այլ տարբերակ չկա։ Որովհետև այլ տարբերակ սառը դատողությամբ չի էլ կարող լինել։ Ու սա պաթոս չի, այլ ընդհակառակը՝ սառը դատելու ու ճիշտ կազմակերպվելու/կազմակերպելու կոչ բոլորիս։ Իսկ Շուշին առհա թե իրենցը կլինի։ Ես դեռ Ղազանչեցոցում հարսանիք եմ անելու։