Արցախի ազատամարտիկների միության Բերձորի բաժանմունքի ղեկավար Հարություն Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի։ Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։
Մեր հրետանու դիպուկ համազարկերը ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Սպասեք հաղթական լուրերի։
Թուրքը Բերձոր ոտք չի դնելու։