Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, ամեն տարի նոյեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը կամ նոյեմբերի 11-ի մոտակա կիրակին, Միացյալ Թագավորությունը և Համագործակցության մյուս երկրները նշում են Հիշատակի օրը՝ հարգելու բոլոր հակամարտություններում զոհվածների հիշատակը:
Այսօր Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին դիվանագիտական առաքելությունների և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, բրիտանական և Համագործակցության երկրների համայնքների ներկայացուցիչների և այլոց հետ ծաղկեպսակներ են դրել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ:
Հիշատակի օրվա արարողության ընթացքում աղոթք է հնչեցրել Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Կարդացեք նաև
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանություն