Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԿԳՄ նախարարը դիմել է ՄԱԿ-ի կրթության հարցերով գլխավոր պատասխանատուին, որ 30 հազար երեխայի կրթության իրավունք խախտվել է, բայց՝ «ձայն բարբառոյ յանապատի»

Նոյեմբեր 08,2020 16:03

Ադրբեջանաթուրքական հրթիռակոծության հետեւանքով ամենաշատը տուժել են Շուշիի մշակութային օջախները: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Նրա խոսքով, արդեն իսկ Սփյուռքի մեր հայրենակիցներից բազմաթիվ զանգեր է ստացել, որոնք պատրաստակամություն են հայտնել դրանք վերականգնել՝ այդ թվում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը. «Ես հավատում եմ մեր ապագային, հավատում եմ՝ անելու ենք այն, ինչ նախատեսել ենք, մենք ատելություն չենք սերմանում ի հակակշիռ թշնամու, որը սերունդներին պարբերաբար ատելություն է սերմանում եւ թույլ չի տալիս իր սերունդը մտածի ազատ: Ի տարբերություն թշնամու, մենք ապագան խաղաղ կերտել ենք սովորեցնում եւ կսովորեցնենք»:

Արցախի ԿԳՄ նախարարն ասաց, որ ծրագրեր ունեն Հադրութի Տող գյուղում բացել ինժեներական տեխնոպարկ եւ ինչ ծրագրել են՝ անելու են:
Տիկին Ղարախանյանն ասաց, որ դիմել է ՄԱԿ-ի կրթության հարցերով գլխավոր պատասխանատուին եւ ներկայացրել իրավիճակը, կրթության իրացման անհնարինությունը եւ խնդրել, որ իր մանդատի շրջանակներում եւ ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին համապատասխան օգնի վերականգնելու 30 հազար երեխայի, ուսանողի կրթության իրավունքը, բայց՝ ձայն բարբառոյ յանապատի. «Ես միջազգային ոչ մի կառույցի վրա հույս չեմ դնում, իմ հույսը առաջնագծում կանգնած զինվորն է եւ ես հավատում եմ նրան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30