Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք բոլոր ջանքերը պետք է համատեղենք եւ իրավունք չունենք կրթության ոլորտում նահանջ ունենանք». Արցախի ԿԳՄ նախարար

Նոյեմբեր 08,2020 15:21

«Մենք չենք կարող այս օրերին անուս թողնել մեր աշակերտներին, վնասել նրանց ապագան, որովհետեւ նրանք ուշադրության խիստ կարիք ունեն»,-այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: Նրա խոսքով, թուրքադրբեջանական-ահաբեկչական ուժերի կողմից սանձազերծված պատերազմում արդեն 70-ից ավել դպրոց է ավերվել, 10 եւ ավելի մանկապարտեզներ, տասնյակ մշակութային օջախներ:

«Այս պատերազմի արդյունքում 24 հազար դպրոցական մնացել է անուսում: Խախտվել է մոտ 30 հազար սովորողի իրավունքը, նրանցից 24 հազարը դպրոցականներ են, մոտ 4 հազարը նախադպրոցականներ, մնացածը՝ ուսանողներ՝ քոլեջների, ուսումնարանների, բարձրագույն հաստատությունների»:

Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ մտածում էին, որ շուտ կվերադառնան հայրենիք, բայց քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են, հնարավորություն չունեն որեւէ ձեւով Արցախում կազմակերպել աշակերտների եւ ուսանողների կրթությունը, ուստի որոշել են մինչեւ պատերազմական գործողությունների ավարտը գործընթացը կազմակերպել Հայաստանում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում սկսել են աշակերտների հաշվառման աշխատանքները. «Արդեն ունենք հաշվառված մեծ թվով աշակերտներ, նաեւ՝ չհաշվառված: Հաշվառվում են նրանց կարիքները՝ գրենական պիտույքներ, դասագրքեր, այլ տեխնիկական միջոցներ եւ համատեղ աշխատանքի արդյունքում նախատեսում ենք նոյեմբերի 13-ին սկսել հանրակրթության գործընթացը: Առաջիկա երկու օրերին պարզ կլինի՝ տարրական օղակը առկա ուսուցմամբ կլինի, թե ոչ, նախապես հանդես կգանք հայտարարությամբ, բայց 5-12-րդ դասարանցիները պարապելու են առցանց»,-ասաց տիկին Ղարախանյանը: Ըստ նրա, Արցախի պետական համալսարանը նոյեմբերի 10-ին սկսելու է աշխատանքները, բայց Շուշիի «Տեխնոլոգիական» եւ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանները սկսել են առցանց պարապունքները:

«Առաջիկայում լուծելու ենք քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների կրթության հարցը, որի մասին առաջիկայում հանդես կգանք: Նաեւ հաշվառվում է Արցախի ուսուցիչների տվյալների բազան: Ուսուցիչներ կան, որ հենց առաջին օրից անցկացնում են պարապունքներն իրենց աշակերտների հետ»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ ծնողները երեխաներին հաշվառելու համար պետք է դիմեն համայնքապետարաններ կամ հարակից բնակավայրում գտնվող կրթական հաստատությանը՝ կլինի դպրոց կամ՝ մանկապարտեզ: Ընդունում եւ հաշվառում են անգամ այն երեխաներին, որոնք առանց փաստաթղթերի են եկել:

Նախարարի ներկայացմամբ, ուսուցիչներին եւս հաշվառում են եւ այն դպրոցներում, որտեղ կծագեն ուսուցչի խնդիր, ուսուցիչները կներգրավվեն:
«Մենք բոլոր ջանքերը պետք է համատեղենք եւ իրավունք չունենք կրթության ոլորտում նահանջ ունենանք»,-ասաց տիկին Ղարախանյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30