Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների կացարանային խնդրի լուծման համար անհրաժեշտ է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Նոյեմբեր 08,2020 15:09

Քիչ առաջ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի միջև՝ վերջին օրերի ընթացքում Արցախից տեղափոխված քաղաքացիների կացարանային և նման այլ խնդիրների վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով։

Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մասին առաջիկայում կիրազեկվի հանրությանը, իսկ մինչ այդ ժամանակավորապես տեղափոխված արցախցիների կացարանային խնդրի լուծման համար տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝

զանգահարելով 114 թեժ գծի հեռախոսահամարին կամ այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող Հայորդաց տան շենքում ժամանակավոր գործող կայանման կետ, որտեղից կկազմակերպվի տեղափոխումը ժամանակավոր կացարաններ։

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30