Հայաստանում ապաստանած արցախցի դպրոցականների համար ուսումնական գործընթացը կվերսկսվի նոյեմբերի 13-ին:
5-12-րդ դասարանների աշակերտների համար դասապրոցեսը կկազմակերպվի առցանց եղանակով:
Առաջիկա օրերին պարզ կլինի, թե տարրական օղակը առկա ուսուցմամբ կմասնակցի դասապրոցեսին, թե՝ ոչ:
Երեխային դպրոցում հաշվառելու համար ծնողը պետք է դիմի համայնքապետարան կամ հարակից բնակավայրում գտնվող կրթական հաստատությանը: Ի դեպ, ծնողները կարող են նաև առանց երեխայի փաստաթղթերի դիմել:
Նոյեմբերի 10-ից ուսումնական գործընթացը կմեկնարկի նաև Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:
Շուշիի տեխնոլոգիական և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանները առցանց եղանակով արդեն իսկ սկսել են պարապմունքները:
Կարդացեք նաև
Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ
ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար