Պատերազմի այս ծանր պահին ակնհայտ կեղծիքով ներքին թշնամանք հրահրելու և թիկունքը թուլացնելու ցանկացած փորձ տականքություն, պետական դավաճանություն է և անհետևանք չի մնալու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
-Պարոն Սաղաթելյան, երեկ սոցցանցի պրոիշխանական օգտատերերից մեկը իբր ձեր էլեկտրոնային փոստի նամակագրության տեսանյութն էր հրապարակել։ Մինչդեռ անզեն աչքով էլ տեսանելի էր, որ դա կեղծիք է, քանի որ անգամ Google-ից ստացվող տեխնիկական նամակներն էին վերագրել «Ara Saghatelyan» անունով օգտատիրոջը։ Ըստ ձեզ, ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում և ինչո՞ւ։
Ինձ համար ակնառու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները։ Ես դիմել եմ համապատասխան պետական պաշտոնյաներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն և հայտնել եմ, որ ծայրից ծայր զրպարտություն հանդիսացող այդ ստոր կեղծիքը անհետևանք չի մնալու:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում