Սա Սյունիքի մարզի Շիկահող սահմանամերձ համայնքի «ամենագնացն» է։ Մեքենայի ուղեւորները տեղյակ չեն, թե ոնց է այս լուսանկարը հայտնվել սոցցանցերում։
«Ընկերոջս «Բագգին»-ն է, օգտագործում է գյուղատնտեսական նպատակներով։ Պարզապես այլ նպատակների համար գործածել ձեռնտու չէ»,–մեզ հետ զրույցում ասաց ուղեւորներից մեկը՝ Հարութ Աղաթելյանը։
Հարութի խոսքով, այդ օրը պարզապես խումբը մեծ էր, ու տղաներից մի քանի հոգի, ճանապարհի կեսն այս ամենագնացով տեղափոխվեցին։
«Սահմանամերձ համայնքներն ապահովված են ամեն ինչով, չնայած որ պետք լինի՝ այս ամենագնացով էլ կգնանք ու կհաղթենք»,–ասաց Հարութը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ