Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը չի ճանաչում ընտրությունների արդյունքները․ «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 08,2020 09:39

ԱՄՆ -ի նախագահ Թրամփը չի ճանաչում ընտրությունների արդյունքներն, ըստ որոնց՝ հաղթել է նախկին փոխնախագահ Բայդենը: Նա պնդում է, որ առկա են եղել բազմաթիվ իրավախախտումներ, որոնց գնահատականը պետք է տա դատարանը։

«Մենք բոլորս գիտենք, թե ինչու է Ջո Բայդենը շտապում կեղծել և ներկայանալ որպես հաղթող, և ինչու են նրա դաշնակից ԶԼՄ-ներն այդքան ջանում օգնել նրան: Նրանք չեն ցանկանում, որ ճշմարտությունը բացահայտվի»:

Ըստ նախագահի՝ փաստ է, որ այս ընտրությունները դեռ ավարտված չեն: Նա շեշտում է, որ Ջո Բայդենը չի ստացել իր հաղթանակի վավերացումը նահանգների կողմից, առավել ևս, ըստ նրա, վիճահարույց նահանգներից, որտեղ ընթանում է պարտադիր վերահաշվարկ: Նա ընդգծում է, որ իր թիմը մի շարք նահանգներում օրինական ճանապարհով բողոքարկում է ընտրությունների արդյունքները, և դա կարող է որոշել վերջնական հաղթողին:

«Օրինակ ՝ Փենսիլվանիայում մեր օրինական դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել և դիտել հաշվարկման գործընթացը: Օրինական ձայներն են որոշում, թե ով է նախագահը, այլ ոչ թե լրատվամիջոցները»,- ասել է Թրամփը:

Նա տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից իր քարոզչական թիմը կսկսի դատական հայցեր ներկայացնել դատարաններ, որպեսզի պահպանվի ընտրական օրենսդրությունը և բացահայտվի օրինական հաղթողը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30