Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը հանգամանորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
Ռուսաստանի նախագահը Թուրքիայի իր գործընկերոջը տեղեկացրել է, որ հեռախոսային շփումներ է ունենում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ: Այդ կապերն ուղղված են ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման ուղիների և քաղաքական-դիվանագիտական կարգավորման որոնմանը:
Կողմերը գործակցության փոխադարձ պատրաստակամություն են հայտնել՝ հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ