«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան լրատվամիջոցներին ասել էր, թե իրենց ակումբում ամեն բան շատ խիստ է եւ բոլորն ամեն օր կորոնավիրուսի թեստ են հանձնում: Սակայն իրեն անհանգստացնում են ազգային հավաքականների համար ընդմիջումները: «Ակնհայտ է, որ ֆուտբոլիստներն իրենց հավաքականներում էլ պարբերաբար թեստ են հանձնում, սակայն ֆուտբոլիստները տարբեր երկրներ ու մայրցամաքներ են այցելում: Դա ինձ անհանգստացնում է»,- հայտարարել էր նա:
Սակայն մինչ Ֆոնսեկային անհանգստացնում են իր ֆուտբոլիստների՝ ազգային ընտրանիների հետ կապված ուղեւորությունները, «Ռոմայի» ավագ Էդին Ջեկոն ինստագրամում գրել է. «Ուզում եմ տեղեկացնել, որ կորոնավիրուսի դրական թեստ եմ հանձնել, բայց բարեբախտաբար սիմպտոմներ չունեմ: Մի որոշ ժամանակ ստիպված եմ լինելու հեռու մնալ թիմակիցներցս: Սակայն ամբողջ սրտով եւ մտքով ես նրանց հետ եմ: Առաջ, «Ռոմա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ