15 տարվա դադարից հետո աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը միանգամից երկու նոր երգ հրապարակեց, երկուսն էլ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին: Խմբի «Protect The Land» և «Genocidal Humanoidz» կատարումները ժամեր անց միլիոնավոր ունկնդիրների հասան՝ դառնալով թրենդային սոցիալական տարբեր հարթակներում:
Խմբի երկար լռությունից հետո Ղարաբաղյան պատերազմի տեսարաններով նկարահանված տեսանյութը երկրպագուներից զատ արժանացել է նաև միջազգային մեդիայի ուշադրությանը:
«Պատերազմ էր պետք, որպեսզի System of a Down-ը նոր երաժշտություն ձայնագրեր: Տեսնելով, որ Ադրբեջանը սեպտեմբերին բախում է սկսում Հայաստանի հետ, հայազգի երաժիշտները երկու նոր երգ ձայնագրեցին՝ «Պաշտպանեք հողը» և «Ցեղասպան մարդասիրություն»` ուշադրություն հրավիրելու իրենց նախնիների հայրենիքում տիրող ճգնաժամի վրա»,-գրել է հայտնի ամերիկյան մշակութային «Rolling Stone» ամսագիրը:
Ըստ հեղինակի՝ չնայած խմբի մեծ հաջողություններին, 2005-ից ի վեր նրանք չեն կարողացել համաձայնության գալ առաջընթացի ուղու շուրջ: Նրանք այդ ժամանակ միասին շրջագայել են և մնացել ընկերներ, բայց ներքուստ ստեղծագործական վերահսկողության համար պայքարն անհաղթահարելի է թվացել:
Կարդացեք նաև
Անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետ խումբը որոշեց մի կողմ դնել իր տարաձայնությունները: Եվ չնայած խմբի անդամները տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեն, Թանկյանն աջակցություն է հայտնել դեմոկրատներին, թմբկահար Դոլմայանը սատարում է Թրամփին, նրանք որոշեցին մի կողմ թողնել այդ տարբերությունները, քանի որ հավատացած են՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը վեր է ամերիկյան քաղաքականությունից:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում