ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը կարողացել է հավաքել ընտրիչների 270 ձայն, որն անհրաժեշտ էր հաղթանակի համար, հաղորդում է BBC-ն:
Բայդենն առաջ է անցել գործող նախագահ Դոնալդ Թրամփից մի շարք առանցքային նահանգներում: Բայց դա դեռ չի նշանակում պաշտոնական հաղթանակ. ընտրիչների կոլեգիան ԱՄՆ նախագահին կընտրի դեկտեմբերի 14-ին:
Ավելին, Թրամփը պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքները դատարանում: Բայց շանսերը, որ հենց Բայդենը կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահ, բարձր են, հաղորդում է BBC-ն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ