Լրահոս
Օրվա լրահոսը

Պրահայում Հայաստանի դեսպանը Չեխիայի արտաքին գործերի նախարարին ներկայացրել է Արցախի ազատ ապրելու իրավունքի ճանաչման անհրաժեշտությունը

Նոյեմբեր 07,2020 20:34

Նոյեմբերի 2-ին դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը։ Դեսպանը նախարարին ներկայացրեց և կոչ արեց դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան, Թուրքիայի ռազմաքաղաքական ներգրավվածությունը պատերազմին և վերջինիս կողմից Արցախի բնակչության դեմ պատերազմելու համար տարածաշրջան վարձկան զինյալների և ահաբեկիչների տեղափոխումը, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հումանիտար զինադադարի մասին համաձայնությունների և հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ մասսայական ոչնչացման կասետային ու ֆոսֆորային ռումբերի կիրառումը, որը ևս մեկ անգամ վկայում է հակառակորդի ցեղասպան մտադրության մասին։

Դեսպանը հատուկ շեշտեց, որ իրողություններն ապացուցում են, որ տվյալ իրավիճակից միակ ելքը «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումն ու Արցախի ազատ ապրելու իրավունքի ճանաչումն է։ Երկու կողմերը վերահաստատեցին իրենց համոզմունքը, որ ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չկա։ ՀՀ դեսպանի խոսքերով, հայկական կողմը պատրաստ է փոխզիջումների, սակայն երբեք՝ զիջումների:

ՊՐԱՀԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30