Լրահոս
Օրվա լրահոսը

Խոակին Կապառոսը հրավիրել է 27 ֆուտբոլիստի, սակայն հավաքականի կազմում հնարավոր են փոփոխություններ

Նոյեմբեր 07,2020 20:25

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 10-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կսկսի նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբում Վրաստանի (նոյեմբերի 15-ին) եւ Հյուսիսային Մակեդոնիայի (նոյեմբերի 18-ին) հետ արտագնա հանդիպումներին: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը արդեն հրապարակել է այն 27 ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են մասնակցելու ուսումնամարզական հավաքին:

Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո, Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան:

Պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Արման Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Տարոն Ոսկանյան, Սերոբ Գրիգորյան, Ռոբերտ Հակոբյան, Հայկ Իշխանյան, Անդրանիկ Ոսկանյան:

Կիսապաշտպաններ. Էդգար Բաբայան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Արշակ Կորյան, Տիգրան Բարսեղյան, Վահան Բիչախչյան, Արտակ Գրիգորյան, Անգուլո Վբեյմար, Հակոբ Հակոբյան, Սոլոմոն Ուդո, Կարեն Մուրադյան, Աղվան Պապիկյան:

Հարձակվողներ. Ալեքսանդր Կարապետյան, Սարգիս Ադամյան:

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի թեստերի անցկացումից հետո կախված պատասխաններից՝ ընդլայնված հավաքականի կազմում հնարավոր են փոփոխություններ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30