Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահության համակարգին:
Ֆրանսիայից Հայաստան կժամանի օրթոպեդիայի բնագավառում մասնագիտացված վիրաբույժների խումբ, բացի այդ, կուղարկվեն բժշկական սարքավորումներ և դեղորայք: Այդ օգնությունն արտահայտում է Ֆրանսիայի համերաշխությունը հակամարտության զոհերին։