Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկման ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել շարունակվող լայնամասշտաբ մարտական գործողությունների և դրանցում Սիրիայից ու Լիբիայից ժամանող ծայրահեղականների մասնակցության կապակցությամբ։
Վլադիմիր Պուտինը Մակրոնին իրազեկել է կրակի դադարեցման և բանակցությունների վերսկսման համար Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Կողմերը հաստատել են Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդական ջանքերին հավատարիմ մնալու փոխադարձ ցանկությունը, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև