Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի  պաշտպանության նախարարի պաշտոնազրկումը կարող է առաջնորդել նկատելի հետեւությունների. Շահան Գանտահարյան

Նոյեմբեր 07,2020 18:18

Ադրբեջանի  պաշտպանության նախարարի պաշտոնազրկումը շատ ուշագրավ երեւույթ է, որը կարող է առաջնորդել նկատելի հետեւությունների։

Պատերազմի ամենաթեժ պահերին նման որոշումն ընդհանրապես մեկնաբանվում է շատ հիմնական ձախողությամբ։ Ռազմական գործողությունները տապալելու, առաջադրանքները չկատարելու կամ մեծ տարողությամբ ստեղծված հիմնահարցի լուծումը չապահովելու դեպքերում օրինաչափ է նկատվում նման որոշումը։

Այս առումով մեկ հանգամանք գուցե կարելի է նկատել իբրեւ նախադրյալ նման որոշում կայացնելու։ Այն, որ ադրբեջանական ուժերին չհաջողվեց բլից-կրիգ իրականացնել․ առ այս պահը պատերազմը շարունակվում է։

Կարող են լինել քաղաքական մեկնաբանություններ։ Հասանովը ընկալվում է իբրեւ ռուսական զինվորական շրջանակների հետ առնչված կամ ռուսական ազդեցության ներքո գործող պաշտոնատար, ինչը հանգիստ չէր ընկալվում պատերազմական գործողությունների ղեկն ստանձնած Անկարայի կողմից։ Այս դեպքում, Ադրբեջանի պաշտոնյան երկրորդական նշանակություն ունի, որովհետեւ պարզ է, որ պատերազմը ադրբեջանական կողմից ղեկավարում է թուրքական սպայակույտը։ Այս իրականությամբ հանդերձ սեփական կադրեր նշանակելու Անկարայի քայլը կարող է ռեալ թվալ։ Փաստորեն Ադրբեջանի գաղութայնացումը ունի նաեւ հիմնականում ռազմական բնույթ, այս դեպքում ամենաառաջնային կարգով։

Իհարկե, Բաքվում կան պաշտոնազրկված պաշտոնյայի հետեւորդներ։ Դեռեւս վաղ է նկատելը, այդուհանդերձ ենթադրաբար չի բացառվում, որ դժգոհության ալիք առաջանա նման պատվիրված պաշտոնազրկման պատճառով։ Պատերազմում ներբանակային խլրտումները ամեն գնով զսպելու փորձեր անպայման կձեռնարկվեն։ Բայց նման բարձր մակարդակի վրա առնված քայլն անհետեւանք չի մնա։

Ռազմական ոլորտի ուղղակի ղեկավարումը տեղի կտա գաղութայնացման քայլերի դեմ դժգոհության։ Իսկ դժգոհությունը կորոնի դրսեւորման ելքեր։ Նման տրամադրությունների զանգվածայնացման համար ամենաազդեցիկ գործոնը կրոնական-դավանական տարբերությունների հակասության վերածվելն է։

Ուրեմն, տեսքով ռուսական-թուրքական ազդեցությունների տարածման մրցապայքարը կարող է ստանալ այլ տարողություն։ Ահա այստեղ է, որ շահագրգիռ կլինի շիա Իրանը՝ շիա Ադրբեջանի վրա ավելի ազդեցիկ ներգործություն ունենալու առաջադրանքով։

Դրանով են բացատրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության գերադասումը, օկուպացված տարածքների վերադարձի հրամայականը եւ նման ադրբեջանամետ հայտարարություններ հնչեցնելու Թեհրանի հետեւողական հայտարարությունները։ Իրանյան զգուշացումը ուղղված է ահաբեկիչ տարրերի ներթափանցմանը եւ սպառնալիքին՝ իրանամերձ շրջանների տեղակայման կամ իրանյան տարածքներ հարվածելուն։ Կոնկրետ՝ իրանյան զինուժի կուտակումը իրանամերձ տարածքների անմիջականությամբ բախման գոտիների երկայնքով։ Բնականաբար հաշվարկների մեջ է ներիրանյան բազմամիլիոնանոց ազերի ազգաբնակչության գործոնը։

Փաստ է, որ աշխարհագրական տարբեր շրջաններում մղվող հակամարտություններում դավանական պատկանելիությունն ամենաազդեցիկ գործոնն է ժողովուրդներին մոբիլիզացնելու առումով եւ այդ ճանապարհով ազդեցության գոտիներ ձեւավորելու։

Անկարայի կողմից Ադրբեջանի գաղութայնացման գործողությունները կարող են հակակշիռ քայլերի տեղի տալ։ Այս դեպքում՝ Թեհրանի կողմից։

 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«ԱԶԴԱԿ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30