Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված սիրելի՛ դպրոցականներ և ծնողներ,
Տեղեկացնում ենք, որ մինչև նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածն անհրաժեշտ է գրանցվել ձեր բնակավայրի հարակից դպրոցներից մեկում՝ ուսումնական գործընթացը շարունակելու նպատակով։
- 1-4-րդ դասարանների աշակերտների դասընթացները կլինեն առկա,
- 5-րդ դասարանից սկսած՝ կանցնեն հեռավար ուսուցման,
- Ոչ դպրոցահասակ երեխաները ևս կարող են արդեն իսկ հաճախել մանկապարտեզ։
Մեր երեխաների կրթական իրավունքն իրացնելու նպատակով բոլոր ծնողներին կոչ ենք անում հաշվառել երեխաներին կրթական հաստատություններում։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ