Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Վերակառուցելով ավելի լավը. իրական շահառուների թափանցիկության դերը ճգնաժամի ընթացքում»  խորագրով հեռավար հանդիպմանը

Նոյեմբեր 07,2020 13:40

2020 թվականի նոյեմբերի 5-ին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերության կողմից կազմակերպված «Վերակառուցելով ավելի լավը. իրական շահառուների թափանցիկության դերը ճգնաժամի ընթացքում» խորագրով հեռավար հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Հարավային Ասիայի և համագործակցության հարցերով պետնախարար Ուիմբելդոնի լորդ Ահմադը, Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի փոխնախագահ Էլիսա դե Անդա Մադրազոն, Միջազգային արժութային ֆոնդի, Բաց կառավարման գործընկերության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Քննարկման ընթացքում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել Բաց կառավարման գործընկերությանն արդյունավետ համագործակցության և իրավաբանական անձանց իրական շահառուների թափանցիկության բարձրացմանն ուղղված շարունակական աջակցություն տրամադրելու համար: Նախարարն իր ելույթում վերահաստատել է իրական շահառուների բացահայտման ուղղությամբ Հայաստանի՝ որպես առաջնորդող պետության հանձնառությունը։ Ռուստամ Բադասյանն այդ առումով ներկայացրել է վերջին ժամանահատվածում իրականացված հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումները, իրական շահառուների վերաբերյալ առկա իրավակարգավորումներն ու նախատեսվող ինստիտուցիոնալ փոփոխությունները։ Իր խոսքում նախարարը կարևորել է իրական շահառուների բացահայտմանն ուղղված բաց ու հանրամատչելի հայտարարագրերի ինստիտուտի ներդրումն ու ներկայացրել այս ուղղությամբ Հայաստանում ձեռնարկված աստիճանական փոփոխությունները։

Բրիտանացիների կողմից կազմակերպված միջոցառման շրջանակում նախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ մատնանշելով ռազմական գործողություններում մեծաքանակ վարձկան-ահաբեկիչների մասնակցությունը, ինչպես նաև միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից հավաքագրված պատերազմական հանցագործությունները հավաստող ապացույցները։

Այս համատեքստում նախարարն ընդգծել է օրենսդրական և այլ մեխանիզմների շարունակական մշակման կարևորությունը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործում՝ միաժամանակ կոչ անելով նախաձեռնության առաջնորդող մյուս պետություններին՝ գործնականում ապահովելու սահմանված առնվազն նվազագույն չափորոշիչները, նշելով, որ հակառակ դեպքում, հասարակությունները չեն ընդունի այս փոփոխությունները և չեն հավատա, որ բարեփոխումներն անհրաժեշտ են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ իրական պայքարի  համար։

Նախարարը հույս է հայտնել, որ պետությունների միասնական ջանքերն առարկայական արդյունքների կհանգեցնեն և կներդվեն հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ այն պետությունների դեմ, որոնք ոչ միայն մերժում և չեն իրականացնում նվազագույն չափորոշիչները, այլև հենց իրենք ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործում։

ՀՀ ԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30