«Ոչ մի արտառոց բան չի եղել: Ընթացիկ աշխատանքային քննարկում էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ օրակարգի շուրջ էր երեկ գիշերը Գագիկ Ծառուկյանի մոտ հրավիրված խորհրդի հրատապ նիստը:
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով, երեկ 22. 30-ին հրավիրվելիք ԲՀԿ քաղխորհրդի արտահերթ նիստի մասին ֆեյսբուքյան գրառում երեկոյան իր էջում արեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Քանի որ պատերազմական իրավիճակ է, հնարավոր են նաեւ նման օպերատիվ հավաք-քննարկումներ: Մենք կարող ենք օրվա մեջ մի քանի անգամ հավաքվել եւ այդտեղ որեւէ ինտրիգ փնտրել պետք չէ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հավաքը երկար չի տեւել, քննարկում էլ որպես այդպիսին չի եղել, մարդիկ գնացել-եկել են, թեյ են խմել եւ զրուցել ստեղծված իրավիճակից:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ