Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորականներն Ալիևին են խաբում, Ալիևը՝ իր ժողովրդին ու միջազգային հանրությանը․ «Փաստ»

Նոյեմբեր 07,2020 11:45

Արցախում շարունակվող պատերազմին զուգահեռ ընթանում է նաև տեղեկատվական և քարոզչական պատերազմ, որը շատ հաճախ սուր դրսևորումներ է ունենում։ Սակայն բավական ուշագրավ է, որ ադրբեջանական կողմի քարոզչությունն անցնում է բոլոր ընդունված սահմանները։ Այն ոչ միայն աչքի է ընկնում բացահայտ հայատյացությամբ, այլև հիմնված է աղաղակող ստի և կեղծիքի վրա։

Տարիներ շարունակ արհեստածին պետությունում չեղած տեղից փորձել են պատմություն հորինել, «յուրացնել» այլոց մշակույթը, հիմա էլ պրիմիտիվ քարոզչական հնարքներ են բանեցնում։ Տպավորություն է, որ այս օրերին ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը հույսը դրել է տարածվող քարոզչական ֆեյք նյութերի վրա, ինչ է թե ամեն կերպ կարողանա ներկայացնել, թե մեծ հաջողություններ են գրանցում։

Այստեղ խնդիրը մի քանի շերտ ունի. տպավորություն է, որ զինվորականներն Ալիևին են խաբում, Ալիևը՝ իր ժողովրդին ու միջազգային հանրությանը: Բայց հաճախ Ադրբեջանի այդ քարոզչական տրյուկները դուրս են գալիս նույնիսկ խելամտության սահմաններից։ Օրինակ՝ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին հղած իր ուղերձում հայտնում էր, թե իրենց հաջողվել է ոչնչացնել հայկական բանակի «Յարս» երկու հրթիռային համակարգերը։ Այս կապակցությամբ ռազմական ոլորտից մի փոքր հասկացող յուրաքանչյուր մարդու մոտ կարող է մեծ զարմանք առաջանալ. ինչպե՞ս է ստացվում, որ հայկական կողմը գերժամանակակից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ունի։

Պատկերացում կազմելու համար նշենք, որ РС-24 «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որն ընդունակ է 1,3 տոննա կշռող մարտագլխիկներ կրել, կարող է մինչև 11-12 հազար կիլոմետր հեռավորության վրա թիրախներ խոցել։ Այդ նորագույն հրթիռային համալիրի շատ բնութագրեր գաղտնի են, և միայն մի քանի երկիր այդ զենքն ունի՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆրանսիան։ Ի դեպ, մի քանի օր շարունակ ռուսական լրատվամիջոցներն ու փորձագետները «ղժժում» էին Ադրբեջանի գլխավոր սուտասանի վրա:

Նկարը՝ Նարարա ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30