Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Նելլի Ղուշունցը Aravot.am-ին է տրամադրել իրենց այգում այս օրերին ծաղկած յասամանի լուսանկարները։
«Այս սեզոնին դեռ չէր ծաղկել։ Առաջին անգամ է, որ նկատեցինք ծաղկունքը»,–ասաց Նելլին՝ փոխելով հայտնի երգի տողը․ «Յասամանի ծառի տակ եկ նստենք հաղթանակած․․․․»։
Նշենք, որ բնության այս անոմալ երեւույթները բնապահպանները պայմանավորում են շրջակա միջավայրի վրա պատերազմի հետեւանքների ազդեցությամբ։
Կարդացեք նաև
Ամեն դեպքում, բնապահպաններն էլ են ուզում հավատալ հրաշքին, որ այս ծաղկունքով մոտալուտ հաղթանակն ենք նշելու։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ