Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախյան ճակատում ձերբակալված ծայրահեղական ահաբեկչի ցուցմունքի հանրայնացված մասում պարբերաբար հանդիպում է Աբու Ամշա անունը, որը այս պատերազմին մասնակից ահաբեկիչների հիմնական առաքիչներից մեկն է։
Իրականում դա կեղծանուն է` արաբերենից թարգմանաբար «Կիսակույրի, հավկուրի հայր», իսկ այս տականքի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է, որը էրդողանական վարչախմբի հավաքագրած «Սուլթան Սուլեյման շահ» հորջորջվող ահաբեկչական հրոսակախմբի պարագլուխն է։
Ի դեպ, սրան շանսատակ են ուզում անել նաև բարեկամ Սիրիայի հատուկ ծառայությունները, ինչպես նաև սիրիացի քրդերը և արաբական որոշ գյուղերի բնակիչներ, ինչը լայն դաշտ է բացում փոխադարձ գործակցության համար։
Կարդացեք նաև
Բայց ամենահետաքրքրականը այս ահաբեկչի գրասենյակի սեղանի հաշվիչ մեքենան է, քանզի սրա նմանների աստվածն իրականում փողն է։