Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետությունը պետք է տնտեսվարող սուբյեկտներին խորհրդատվական աջակցություն ցուցաբերի, թե որ երկրներից կարելի է ապրանքներ ներմուծել, փոխարինել թուրքական ապրանքները․ «Ժամանակ»

Նոյեմբեր 07,2020 10:10

Կառավարության որոշմամբ 2021 թվականի հունվարի 1-ից Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծումը ժամանակավորապես՝ 6 ամսով, արգելված է:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումների հնարավորությունը: Նա նշել է, որ հայ տնտեսվարողները Թուրքիայից հիմնականում ներմուծել են հագուստ և տեխնիկա՝ հավելելով, որ նմանատիպ ապրանքներ նրանք հնարավորություն ունեն ներկրելու նաև այլ երկրներից և առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Էքսպորտ Արմենիա» խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Էմիլ Ստեփանյանը նախ ասաց՝ պետությունը այս փուլում պետք է տնտեսվարող սուբյեկտներին խորհրդատվական աջակցություն ցուցաբերի, թե որ երկրներից կարելի է ապրանքներ ներմուծել, փոխարինել թուրքական ապրանքները։ Նրա խոսքով՝ մենք մի քանի հարյուր ապրանք ներմուծում ենք Թուրքիայից, որը կարելի է փոխարինել Չինաստանով, Հնդկաստանով, Վիետնամով, Ուկրաինայով, Իրանով և այլն։

ՊԵԿ նախագահի հայտարարության վերաբերյալ, թե կարելի է Թուրքիան փոխարինել ԵԱՏՄ երկրներով, Ստեփանյանը կարծում է, որ դա զուտ խորհրդատվական բնույթ ունի, քանի որ ԵԱՏՄ տարածքում մաքսատուրքեր չեն գործում։ «Իհարկե, մեզ ավելի հեշտ կլինի այդ ապրանքները փնտրել ԵԱՏՄ տարածքում, քանի որ մաքսատուրքեր չեն գործում։ Բայց ԵԱՏՄ ոչ բոլոր երկրներն են ունակ մատակարարել մրցունակ ապրանք։ ՊԵԿ նախագահի ասածը, ես կարծում եմ, ավելի շատ գաղափարական հուշում է»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ օրինակ, ԵԱՏՄ երկրներից կարող ենք պատրաստի հագուստ ներկրել։ «Մենք հագուստի մոտ 70 տոկոսը ներմուծում ենք Չինաստանից, 30-ը՝ Թուրքիայից։ 30 տոկոսի որոշ մասը բաժին կընկնի տեղական արտադրությանը, և, իհարկե, Չինաստանի տեսակարար կշիռը կավելանա։ Հիմա ապրանքներ կան, որոնք 70-80 տոկոս ներմուծվում են Թուրքիայից»,- նշեց Ստեփանյանը։

Հարցին՝ զուտ բիզնեսի տեսանկյունից տնտեսվարողներին ձեռնտու կլինի՞ ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծումը, ինչպես դա Թուրքիայի դեպքում էր, մեր զրուցակիցն ասաց՝ Թուրքիայից պարզապես ավելի հեշտ է ու հարմար ապրանք ներմուծելը, թուրքերն այդ առումով ավելի պրոֆեսիոնալ են աշխատում։

 

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30