Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանին տրվելիք բյուջեն կրճատվել է․ «Ժողովուրդ»

Նոյեմբեր 07,2020 10:05

Երեւան քաղաքի արտաքին լուսավորության համար 2021թ. բյուջեի նախագծով նախատեսված է 2 միլիարդ դրամ, փողոցների նորոգման համար հատկացվել է 3 միլիարդ դրամ՝ մնալով անփոփոխ 2020 թվականի բյուջով նախատեսվածի հետ համեմատած, իսկ, ահա, Մետրոպոլիտենի վերակառուցման համար նախատեսվել է 833 միլիոն դրամ։ Երեկ այս տվյալները խորհրդարանում ներկայացրեց Երեւանի քաղաքապետի նորընտիր տեղակալ Սերգեյ Ներսիսյանը, որն այդ պաշտոնում փոխարինել է Հայկ Սարգսյանին:

2020 թվականի բյուջեի նախագիծը խորհրդարանում նախորդ տարի ներկայացրել էր հենց Սարգսյանը, եւ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով նախորդ տարվա նախագիծը, պարզեց, որ նախորդ տարի Մետրոպոլիտենի վերականգնման ծրագրին հատկացվել էր 4 միլիարդ, փողոցների արտաքին լուսավորության ծրագրի իրականացմանը՝ շուրջ 2 միլիարդ դրամ։ Մշակութային ծրագրին հատկացվել էր 1 միլիարդից ավելի գումար, որով պետք է նորոգվեին 4 թանգարան եւ Երեւանի կենդանաբանական այգին։

Հետաքրքիր է, որ պետության կողմից Երեւանի քաղաքապետարանին տրվելիք բյուջեն կրճատվել է շուրջ 20 մլրդ 95 մլն դրամով, որի տեսակարար կշռում մեծ մաս են վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30