Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիացի վարձկան․ «Նրանք մեզ ուղիղ ուղարկեցին առաջնագիծ․ իրավիճակը սարսափելի է»․ «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 07,2020 09:32

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հստակ ու ճշգրիտ տվյալներ ունի Սիրիայից Ադրբեջան տեղափոխված գրոհայինների մասին, հայտնել է ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը “Россия сегодня”-ի տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

«Դրանք ճշգրիտ տվյալներ են, որոնք Ռուսաստանի հետախուզությունը ստացել է մի շարք աղբյուրներց, այդ թվում՝ Մերձավոր և Միջին Արևելքի գործընկերներից»,-ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր՝ Մոսկվան անհանգստացած է, որ շարունակվում է վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Նրանց քանակը մոտենում է 2 հազարի։

«Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում սպանված ևս 9 սիրիացիների մարմինները Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Հիվար Քիլիս» անցակետով վերադարձվել են հայրենիք», – հայտնել էամերիկյան «The New Yourk Review» պարբերականի լրագորող Ցուրկովը:

Պարբերականի հրապարակած «Ռուսաստանի և Թուրքիայի համար արտաքին պատերազմներ մղող սիրիացի վարձկանները» հոդվածում Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկան Աբդել Բասիտը (նրանց անվտանգության համար հեղինակը փոխել է բոլոր կենդանի սիրիացիների անունները) պատմել է. «Նրանք մեզ ուղիղ ուղարկեցին առաջնագիծ: Իրավիճակը սարսափելի է: Սարսափելի: Ամեն օր մարտեր են ընթանում: Հանգիստ չկա: Շատ տղամարդիկ կան, որոնք անհետ կորած են, և մենք չենք կարող գտնել նրանց»։ Ի՞նչը ստիպեց, որ Սիրիայի Հոմս գյուղից այս նախկին ապստամբը որոշի գրանցվել՝ պատերազմելու օտար երկրում: Նրա հայրը, որը դեռ Սիրիայում է, ստիպված է եղել մեծ վարկ վերցնել ընտանեկան արտակարգ իրավիճակի պատճառով, բայց «նրա աշխատավարձը չի բավականացնում «այն մարելու համար»: «Ես ստիպված գնացի: Իմ կամքին հակառակ», – ասել է նա:

Պարբերականի փոխանցմամբ՝ Աբդել Բասիթը սիրիացի հարյուրավոր մարտիկներից մեկն է, որոնց սեպտեմբերի սկզբից Թուրքիան ուղարկել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմելու համար: Սիրիացի այս աղքատ մարդիկ դարձել են թնդանոթի կեր:

Աբդել Բասիտի չորս ընկերներ սպանվել են երկու օրվա ընթացքում՝ Ադրբեջան իջնելուց անմիջապես հետո: Եվս երկուսը սպանվել են մեկ շաբաթ անց:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30