Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի նախապատվությունները ձեւակերպում են որպես ազգային շահ․ «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 07,2020 08:45

Թուրքիայում վերջին տարիներին տեղի ունեցած համակարգային փոփոխությունների արդյունքում անցում կատարվեց ուժեղ նախագահական համակարգի, որը բնականաբար անդրադառնալու էր այդ երկրի արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ անվտանգային հարցերի առաջնահերթությունների վրա։ Թուրքիայի նման ավտորիտար ռեժիմներում մեծանում է նաեւ լիդերի անձի դերը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, արեւելագետ Լեւոն Հովսեփյանը նշեց, որ կարեւոր է հաշվի առնել անձով պայմանավորված արժեքային, գաղափարական կողմնորոշիչները, որոնք էականորեն ազդում են արտաքին եւ մասնավորապես տարածաշրջանային քաղաքականության վրա։

«Սովորաբար լիդերի եւ տվյալ դեպքում Էրդողանի նախապատվությունները ձեւակերպում են որպես ազգային շահ, Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություն եւ այս համատեքստում էականորեն մեծանում է առաջնորդի դերը։ Թուրքիայում որոշումների կայացման գործընթացը եւ մեխանիզմն առավելապես միակենտրոն է, թեպետ գործում են պետական ինստիտուտները։ Մենք պետք է հաշվի առնենք, որ այստեղ լիդերների, էլիտաների գաղափարները, արժեքները, տեսլականները չափազանց կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի պարագայում»,- ասաց նա»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30