Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազերի կալանավորին վերաքննիչ դատարան չէին բերել. նիստը հետաձգվել է

Նոյեմբեր 07,2020 12:30

Մինչ քառասուն օր է, ինչ շարունակվում է ազերաթուրքական ահաբեկչական պատերազմը Արցախի եւ ՀՀ-ի դեմ, պարզվում է, մեր դատարանում ադրբեջանցի կալանավորված անձի կողմից կա մի բողոք:

Բողոքն էլ նախորդ օրը չի լսվել, քանի որ ազերի Անարին դատարան չեն բերել:

Անար Մամեդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի պահպանության շրջանի իքս մարտական դիրքի պահպանության տեղամասով Ադրբեջանի հանրապետության կողմից այս տարվա մարտին ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը, անցնելով ՀՀ տարածք, որտեղ բռնվել է մեր զինծառայողների կողմից: Քրեական գործը հարուցվել է մարտի 14-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից:

Այս տարվա ապրիլի 29-ից գործը գտնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի նստավայրի դատավոր Յուրիկ Իսկոյանի վարույթում:

Հուլիսի 31-ին դատարանը հրապարակել է դատավճիռը: Համաձայն դատավճռի` Անար Գիասի Մամեդովին դատարանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:
Պատժի սկիզբը 2020 թվականի մարտի 14-ից է:

Ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնվել է անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Գործի դատաքննությունը մարզի առաջին ատյանի դատարանում արագացված ընթացակարգով է եղել:

Անար Գիասի Մամեդովը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Արագացված դատաքննության կարգ սահմանելու վերաբերյալ մեղադրող Ա. Մանուկյանը եւ պաշտպան Վ.Ղաջոյանը չեն առարկել:

Դատարանը ամբաստանյալ Անար Գիասի Մամեդովի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել այն, որ նա Հայաստանի Հանրապետության տարածքում որեւէ անօրինական գործողություն չի կատարել, եւ որ անկեղծորեն զղջացել է կատարած հանցավոր արարքի համար:

Օգոստոսի 11-ին ամբաստանյալը բողոք էր բերել, պահանջելով վերանայել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 1 տարի 6 ամիս ժամկետով իր վերաբերյալ դատավճիռը եւ նշանակել տուգանք:

Նոյեմբերի 4-ի նիստը հետաձգվել է եւ այն նշանակվել դեկտեմբերի 16-ին: Նախագահող դատավորն է Մ.Հարությունյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30