Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներսի բազառների, անիմաստ քննարկումների ժամանակը չէ». Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 06,2020 20:10

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թշնամու տեղը, ուղղությունը հայտնի է, ով իր համար անելիք է տեսնում՝ ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական խմբերի տեղը բոլորին է հայտնի։

Ներսի բազառների, անիմաստ քննարկումների ժամանակը չէ․ դրանք մեկ է՝ մի փուլում դեռ կքննարկվի, ասելիք շատ կա, բայց դեռ ժամանակը չի։

Այն մարդիկ, խմբերը, որոնք անընդհատ շեղում են երկիրը հիմնական օրակարգից՝ մեզ հրում այլ դաշտ, ըստ էության մեր ընդհանուր շահերի դեմ են աշխատում։ Նրանցով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները։

Դա վերաբերվում է դաշտի բոլոր դերակատարներին, այդ թվում նրանց, ովքեր ներկայացնում են իշխանությունը կամ ասոցացվում նրա հետ, սակայն նրանց հայտարարություններն ու քայլերը մեծ թվով հարցադրումներ են առաջացնում։

Ասելիքս հետևյալն է՝ մեր հաջողությունը, հաղթանակը, խնդրի կատարումն Արցախում առաջին հերթին կախված է մեկ բանից՝ մեկ գաղափարի, մեկ նպատակի շուրջ իրական համախմբվելուց և եղած ռեսուրսները մեկ նպատակի ծառայեցնելուց։ Հակառակի մասին կամ դրա հետևանքների մասին չեմ ուզում մտածեմ»։

Թշնամու տեղը, ուղղությունը հայտնի է, ով իր համար անելիք է տեսնում՝ ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական խմբերի տեղը բոլորին է...

Posted by Tigran Abrahamyan on 2020 թ. նոյեմբերի 6, ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30