ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ մենք «մտածում» ենք միջազգային կառույցներին, միջազգային իրավունքի օգնությանը ԴԻՄԵԼ- ՉԴԻՄԵԼՈՒ շուրջ, ադրբեջանցիները արդեն պրոադրբեջանական բանաձև մտցրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա։
Լավ, ինչքա՞ն պիտի ասենք, էլ ո՞նց պիտի ասենք, որ ինչքան դիվանագիտությունն ու իրավունքը ցածր ու անվստահ են խոսում, այդքան հրանոթներն են բարձր հնչում»։