«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. ««Փյունիկի» մի շարք ներկայացուցիչների մոտ ախտորոշվել է COVID-19:
Դրա հետ կապված հետաձգվել էր VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Ուրարտու» – «Փյունիկ» խաղը:
Այսօր հայտնի դարձավ, որ հետաձգվել է նաև VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի «Փյունիկ» – «Ուրարտու» պատասխան խաղը, որը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 8-ին։
Խաղի անցկացման հստակ օրը հայտնի կդառնա ավելի ուշ»։
Կարդացեք նաև