ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև խնդրի կարգավորման ջանքերի շուրջ», – ասել է Պեսկովը։
Հանդիպմանը ներկա էին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, խորհրդարանի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ